Խոշոր վթար Երևանում և Երևան-Սևան ճանապարհին. տուժածների վիճակը ծանր է

- in Հասարակություն
vtar

Մարտի 13-ին, ժամը 06.41-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի և Արարատյան զանգվածի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սեբաստիայի և Շահումյան 4-րդ փողոցների խաչմերուկի մոտակայքում «Mersedes C180» մակնիշի 34 CO 445 պ/հ ավտոմեքենան (վարորդ Վ. Մ., ծնվ. 1986 թ.) բախվել է ճամփեզրին կայանած «Mersedes 769» մակնիշի 34 OQ 426 պ/հ ավտոքարշակին և դուրս գալով ավտոճանապարհի երթևեկելի հատվածից՝ հարվածել ծառերին, այնուհետև՝ բռնկվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ. Մ.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.02-ին, մարվել՝ 07.07-ին: Մասամբ այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը՝ մոտ 0,5 քմ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 13-ին՝ ժամը 09:40-ին, ահազանգ էրստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Վերին Ախտա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ջոկատը:

Պարզվել է որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան 45-րդ կմ-ում «Միցուբիշի Պայերո» մակնիշի 01 FR 077 պետհամարանիշի (վարորդ՝ 1993թ. ծնված Է. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամուրջի հենասյուներին: Ինչից վարորդ Է. Գ.-ը և ուղևորներ Տ. Կ.-ը (1989թ. ծնված) և Տ. Կ.-ը (1994թ. ծնված), արգելափակվել են ավտոմեքենայի սրահում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժած Տ. Կ.-ը դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել Տ. Կ.-ին ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները դուրս են բերել վարորդ Է. Գ.-ին և տեղափոխել Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20