Ծաղկազարդն է: Դռնբացեք

ekexeci

Մարտի 20-ին նշելու ենք մեր Եկեղեցու ամենագեղեցիկ տոներից մեկը` Ծաղկազարդը:

Այդ օրը` ժամը 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց խորանով Ս. Պատարագ, և ցանկացողները կարող են առանց պահքը խախտելու` հաղորդվել:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր: Հրավիրում ենք մասնակցելու Ս. Պատարագին, որի ավարտին կկատարվի Մանուկների օրհնության կարգ:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմում երեխաների համար կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20