Կանայք ղեկին ավելի զգոն են. Հայաստանում 41 հազար 277 կին վարորդ կա

axjik

Մեքենա վարելիս կանայք զգոն են և ուշադիր: Իսկ բնորոշումը, որ կանայք վատ են վարում ու վթարային իրավիճակ ստեղծում` իզուր: Այսպես է կարծում Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի խորհրդի անդամ և կանանց ակումբի ղեկավար Իրինա Բելուբեկյանը:

Նրա խոսքով` վատ վարորդներ կան նաև արական սեռի ներկայացուցիչների շարքերում: &laqu o;Վերջին տարիներին կին վարորդները շատացել են: Կյանքի արագ ռիթմն է պահանջում. նրանք պետք է հասցնեն երեխաներին դպրոց, մանկապարտեզ տանել, առևտուր կատարել, ի վերջո հասնել աշխատանքի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Իրինա Բելուբեկյանը:

Կիմա Սարյանը, ով մարտի 19-ին տեղի ունեցած Կանանց ձևավոր վարման Հայաստանի 17-րդ առաջնության առաջին փուլի առաջին մրցանակակիրն է, կարծում է` կին վարորդները բավականին փորձառու են դարձել ու տղամարդկանցից ավելի զգույշ են, երբ ղեկին են: «Տղամարդիկ տաքարյուն լինելով` կարող են շատ վտանգավոր մանևրումներ անել: Կինը ղեկին շատ ավելի զգույշ է»,-ասաց 7 տարվա վարորդական փորձ ունեցող Կիմա Սարյանը` հավելելով, որ մեքենա վարելն իր համար անհրաժեշտություն է:

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Արմեն Հակոբյանն «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն` Հայաստանում 2015 թվականի ընթացքում վարորդական իրավունքի վկայական է ստացել իգական սեռի 8 հազար 104 ներկայացուցիչ:

2016թ. մարտի 23-ի դրությամբ` հաշվառված է վարորդական իրավունքի վկայական ստացած 41 հազար 277 իգական սեռի ներկայացուցիչ:

2015-ի ընթացքում պետական հաշվառման վերցված զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարներին մասնակից է եղել 76, 2014-ին` 45, 2013-ին` 46 կին վարորդ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20