Կառավարությունն ընդունում է, որ ընկերությունները ծանր տնտեսական պայմաններում են հայտնվել. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Artsvik minasyan

Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարության անցած տարվա հուլիսի 30-ի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին հանձնարարեց տեսչական ստուգումները դադարեցնել և «անհարկի չմիջամտել տնտեսվարողների գործունեությանը»:

Այս որոշումը, որը նախատեսված էր մինչև 2015 թվականի տարեվերջը, պայմանավորվում էր տնտեսությունում ստեղծված բարդ կացությամբ: Այլ կերպ ասած՝ այդպիսով ՀՀ կառավարությունը ընդունում էր, որ Հայաստանում գործող ընկերությունները ծանր տնտեսական պայմանում են հայտնվել, և որ ավելորդ անգամ նրանց «կյանքը դժվարացնելը» կարող է ճակատագրական լինել:

«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ կառավարությունից պարզել, թե արդյոք Հովիկ Աբրահամյանի հրահանգը տարածվում է 2016-ի վրա: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից մեզ տրված պատասխանի համաձայն՝ վարչապետի հանձնարարականի ժամկետը երկարաձգվել է մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը: Առավել հավանական է, որ այդ ժամկետը ամռանը կրկին կերկարաձգվի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20