«Կարասին-Աբաշիձե» ռուս-վրացական բանակցային ձևաչափը կարող է վերանայվել

- in Միջազգային
Georgia

«Կարասին-Աբաշիձե» ռուս-վրացական բանակցային ձևաչափը կարող է վերանայվել։

Հարցը այժմեական է դարձել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի երեկվա հայտարարություններից հետո, որոնք Վրասանում որակել են որպես «հանդուգն ու ցինիկ»։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

«Այդ մասին հնարավոր կլինի խոսել Զուրաբ Աբաշիձեի վերադարձից հետո»,- ասել է Վրաստանի նախագահը։

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Զվիադ Կվաչանտիրաձեն հայտարարել է, որ Կարասինը դուրս է եկել իր լիազորություններից:

«Պարոն Կարասինը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից։ Մենք չենք խոսում ձևաչափի չեղյալ հայտարարման մասին, քանի որ այն անհրաժեշտ է։ Սակայն եթե պարոն Կարասինը մտադիր է շարունակել նույն ոգով, ապա այս ձևաչափն օգտակար չի լինի մեզ համար»,- հայտարարել է նա։

Սրանից առաջ Կարասինը հայտարարել էր, որ Վրաստանի հետ կապերը զարգանում են՝ չնայած Թբիլիսիի թշնամական ակնարկներին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20