Կարևորվեց ազգայինը, ուշադրության կենտրոնում դպրոցականներն էին

- in Կրթություն
Ruzanna Muradyan

Գեղեցիկ և յուրատիպ աշխատանքերով՝ Ազգային խորհրդանիշը ներկայացնող պաստառներով էր այսօր առանձնանում Կամերային երաժշտության տունը:

Սրահը լիքն էր հուզված աշակերտներով և այցելուներով, ովքեր երկար կանգ էին առնում և հիանում այս կամ այն ստեղծագործության առջև:

Իսկ աշխատանքները տարբեր լուծումներ ունեին՝ տարբեր նյութերի կիրառմամբ, իհարկե, ճաշակով: Հույզն ու պատկերացումն արտահայտելու հնարավորությունը կապված էր մրցույթի հետ, որը նախաձեռնեց և անցկացրեց «Դպրոց կենտրոնների միություն»-ը՝ վերջինիս նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանի գլխավորությամբ:

Ի դեպ, սա միության հերթական միջոցառումներից մեկն է և առաջիկայում ևս կլինի: Մրցույթին մասնակից մարզերի և մայրաքաղաքի 210 դպրոցները ներկայացրել էին Ազգային խորհրդանիշի պաստառի իրենց տարբերակները և էլեկտրոնային քվեարկության միջոցով ընտրվել էին հաղթողները:

Նախաձեռնությունն անցկացվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Մրցանակների հանձնումից առաջ հուզիչ ելույթով հանդես եկան Վարդանանք կրթահամալիրի «Շաղիկներ»,  նաև՝ թիվ 130 դպրոցի «Սյուրպրիզ» խմբերը: Միջոցառմանը ներկա ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը մրցանակակիրներին հանձնեց համապատասխան տեղերի համար  նախատեսված այփադներ, հեռախոսներ, բարձր հզորության կրիչներ: Կար նաև ՀՀԿ կանանց խորհրդի կողմից սահմանված խրախուսական մրցանակներ՝ Գրիգոր Նարեկացու ՙ«Մատյան Ողբերգություն»-ը:

Իր ելույթում` անդրադառնալով մեր պետականությանն ու ազգային կարևոր շատ հարցերի Հերմինե Նաղդալյանը կարևորեց այսպիսի նախաձեռնությունները, լավագույնը համարեց հաղթողին որոշելու մեթոդը: Դրվատելով «Դպրոց կենտրոնների միության» գործունեությունը և նշեց, որ նախորդ տարի մրցույթին մասնակցեցին 72 կրթական կենտրոններ, իսկ այսօր` թիվը կրկնապատկվել է:

Ի դեպ, խրախուսական 50 մրցանակներ հանձնվեց  նա  ԿԳ նախարարության կողմից՝ Արտակ Մովսիսյանի գիտահանրամատչելի պատկերագիրքը՝ «Հայոց պետականություն 5000 ամյա և 20 ամյա»:

Այս միջոցառման հերթական քայլը Սերժ Սարգսյանի հետ աշակերտների հանդիպումը և շրջայցն էր ու վիկտորինան:

Մարիամ Միրզոյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20