Կենսաբանները պարզել են, թե ինչ առավելություններ պետք է ունենա օրգանիզմը գոյատևելու համար

- in Հասարակություն
Aroxjutyun

Շվեդ գիտնականները պարզել են, որ տեսակների ֆիզիկական բնութագրերում աննշան տարբերությունն ազդում է նրանց գոյատևման վրա: 

Ըստ Դարվինի էվոլյուցիոն տեսության` բնության մեջ գոյատևում է ուժեղագույնը, սակայն հայտնի չէր, թե մյուսների հետ համեմատած ինչ առավելություն պետք է ունենար կենդանի արարածը: Գիտնականներն ուսումնասիրել են սալմոնելոզ բակտերիան, որը մարդու մոտ առաջացնում է աղիքային հիվանդություն: Պարզվել է, որ էվոլուցիայի ընթացքում ընտրվում է այն բակտերիայի ԴՆԹ-ն, որը ֆիզիկապես ուժեղ է 0․01%-ով: Այսպիսով, չնչին տարբերությունը նշանակալիորեն ազդում է նրանց գոյատևման վրա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20