«Կենտրոն» հեռուստաընկերությունում ֆինանսական ստուգումներ են

- in Մամուլ
Hashvark

«ՉԻ» տեղեկություններով, «Կենտրոն» հեռուստաընկերությունում նոր իրադարձություններ են զարգանում, քանի որ «Կենտրոնի» նորանշանակ տնօրեն Էդգար Ավազյանը հեռուտաընկերության դիմագիծը փոխելուց բացի, զբաղված է նաև ֆինանսական մեքենայություններով։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ «Մուլտիգրուպի» ֆինանսական խումբը հեռուստաընկերությունում ուժեղացված ստուգումներ է կատարում, որը ցույց է տալիս, որ Գագիկ Ծառուկյանի մեջ կասկածներ են առաջացել, և նա հասկացել է, թե ում հետ գործ ունի։

Մեր տեղեկություններով՝ Էդգար Ավագյանը լինելով ձախողակ պրոդյուսեր, իր նախկին հեռուստատեսային պրոեկտներից հավաքած պարտքերը վճարել է Ծառուկյանի փողերով։ Նշենք, որ թերևս այդ ստուգումների արդյունքում էլ աշխատանքից ազատվել է Ավագյանի բարեկամուհին՝ Գայանե Ալեքսանյանը, որին նա նշանակել էր հեռուստաընկերության գովազդային բաժնի տնօրեն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20