Կլիմայի փոփոխությունները կարող են հանգեցնել կես մլն մարդու մահվան

- in Հասարակություն
Jamanak mard

Սննդամթերքի հասանելիության նվազումը և սննդի որակի վատացումը կլիմայական փոփոխությունների պատճառով մինչև 2050 թ. կհանգեցնի 529 000 մարդու մահվան: Այս մասին ասվում է բրիտանական The Lancet ամսագրում հրատարակված հոդվածում:

Ըստ կանխատեսման՝ մինչև 2050 թ. 3,2%-ով կնվազի սննդամթերքի հասանելիությունը աշխարհում: Բանջարեղենի և մրգերի սպառումը մինչև 2050 թ. կնվազի 4%-ով, իսկ կարմիր մսի սպառումը՝ 0,7%-ով, հայտնում են հետազոտության հեղինակները:

«Այդ փոփոխությունները կուղեկցվեն 529 000 մահով՝ կապված կլիմայի փոփոխության հետ ամբողջ աշխարհում,- կարծում են գիտնականները:- Մրգերի և բանջարեղենի սպառման նվազման հետ կապված մահերի թիվը 2 անգամ կգերազանցի կլիմայի փոփոխության հետ կապված ցուցանիշը: Կլիմայի փոփոխության հետ կապված մահերի մեծ մասը, ինչպես սպասվում է, կգրանցվի Ասիայի հարավային և արևելյան մասերում»:

Նշվում է նաև, որ դժբախտ դեպքերի գերակշռող գործոն կլինի մարդկանց քաշի նվազումը սննդի պակասի պատճառով:

Կլիմայի կայունացմանն ուղղված միջոցառումների համակարգի ձեռնարկումը կլիմայի փոփոխության հետ կապված մահերի թիվը կնվազեցնի 29-71%-ով, կարծում են գիտնականները: Արդյունքը կախված կլինի այդ միջոցների իրագործման արդյունավետությունից, եզրափակում են գիտնականները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20