Կոտայքի մարզի գերեզմանատան մոտ հայտանաբերվել է տղամարդու դի, որի գոտկատեղից վերևի հատվածը բացակայում է

- in Հասարակություն

Կոտայքի մարզի գերեզմանատան մոտ՝ Նոր Գյուղ գյուղի տարածքում գտնվող աղբանոցում, հայտնաբերվել է տղամարդու մասնատված դի:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ անհայտ տղամարդու դիակը հայտնաբերվել է մեջքի վրա ընկած վիճակու. բացակայել է գոտկատեղից վերևի հատվածը, ձախ ձեռքը և 2 ոտքերը նեխած վիճակում են եղել, իսկ դիակից 10 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է գանգը:

Մեր տեղեկություններով՝ տղամարդու ինքնությունը պարզվել է, ով 2015 թվականի դեկտեմբերից համարվում էր անհայտ կորած։

Դիակից որոշակի հեռավորության վրա հայտնաբերվել է նաև ծնոտը:Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20