Կուբացիները Օբամայի այցից հրաշք են սպասում

- in Հասարակություն

Կուբայի բնակիչները հույս ունեն, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցով իրենց կյանքը կփոխվի և կլավանա: Այս մասին գրում է The Financial Times-ը:

Պարբերականը նշում է, որ ամենամեծ հույսերը կապված են տնտեսական կապերի զարգացման հետ: Ներկա պահին երկրում հիմնական ներկրումը իրականացվում է Եվրոպայից, Չինաստանից, Կանադայից և Բրազիլիայից, և ապրանքների գները շատ բարձր են: Կուբացիները հավատում են, որ խանութներում կհայտնվեն ավելի էժան և տարատեսակ ապրանքներ:

Մյուսները հույս են կապում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հետ, քանի որ երկրում խոսքի և կրոնի ազատությունը, ինչպես նաև համացանցի հասանելիությունը օրակարգային հարցեր են:

Սակայն իրականությունը կարող է լինել ոչ այդքան կախարդական: Երկու երկրների հարաբերություններում դեռևս ոչ մի բեկում տեղի չի ունեցել: Թեև Կուբայի նկատմամբ պատժամիջոցները թուլացել են, սակայն այդ միջոցառումները մեծ հաշվով եղել են անարդյունավետ: Առայսօր ամերիկյան ընկերություններին սպառնում են խոշոր տուգանքներ Կուբայի հետ առևտրային կապերի համար:

«Դա կառնավալ է», – պարբերականին ասել է կուբացի մի արվեստագետ: Նրա կարծիքով՝ Օբամայի այցը նման է The Rolling Stones-ի համերգին կամ Հռոմի պապի՝ վերջերս կատարած այցին: «Այդ ամենից հետո կմնա միայն խումհարի զգացումը»,- ավելացրել է կուբացին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բարաք Օբամայի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հավանայի Խոսե Մարտիի անվան միջազգային օդանավակայանում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20