Կրեմլը հերքում է Ասադի հեռանալու մասին ԱՄՆ-ի ու ՌԴ-ի պայմանավորվածությունը

- in Միջազգային
Asad

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկությունն այն մասին, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը իբրև թե պայամանավորվել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռանալու վերաբերյալ։ 

«Ալ-Հայաթ» թերթը հրապարակել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն»,- ընդգծել է նա։

Պեսկովը նշել է, որ Ռուսատանը ո՛չ դիվանագիտական, ո՛չ էլ այլ ուղիներով չի քննարկում երրորդ երկրների ինքնորոշման հարցերը, այդ թվում՝ Սիրիայի։

Ավել վաղ սաուդյան «Ալ-Հայաթ» թերթը, հղում անելով ՄԱԿ-ի ԱԽ աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իբրև թե մի քանի արաբական երկրների առաջնորդներին հայտնել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին, թե Ասադը կլքի պաշտոնն ու կտեղափոխվի այլ երկիր։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20