Հակառակորդը շարունակել է կրակի տակ պահել Արցախի դիրքերը

- in Պաշտոնական
Seyran Ohanyan

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իրավիճակը սահմանին որակում է հարաբերականորեն հանգիստ:

Մարտի 5-ին պատասխանելով լրագրողների հարցին՝ պաշտպանության նախարարը նշեց. «Առաջին գծի ստորաբաժանումները, զինծառայողները կանգնած են հաստատկամ ու իրենց առջև դրված խնդիրները կատարում են պատշաճ կերպով»:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` փետրվարի 28-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 7500 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնային գծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20