Հայաստանից եզդի և վրացի «օրենքով գողեր» են արտաքսվել

Gox

Օրերս Հայաստանից արտաքսվել են մի քանի «օրենքով գողեր»։ Նրանց թվում են «Եզդի Ռաֆոն» եւ Լուկա Ալանիձեն, ով հայտնի է որպես «Լուկա Ռուսթավսկի»։

«Եզդի Ռաֆոն» հայտնի «հեղինակություն» «Եզդի Ճակոյի» հարազատ եղբայրն է, որին այսօր առավոտյան տեսել են «Զվարթնոց» օդանավակայնում։ «Լուկա Ռուսթավսկին» Հայաստան էր ժամանել վերջերս։

Մեր տեղեկություններով՝ վերջինիս արտաքսելու պատճառը եղել է քրեական իրավիճակի վրա ազդեցության ընդլայնման փորձերը։

Սա խժդժություններ է առաջացրել քրեական աշխարհում։ Կարծիքներ կան, որ այս «արտագաղթը» ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կրիմինալի դեմ հայտարարած պատերազմի շրջանակում է։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ հնարավոր է, որ այս համատեքստում առաջիկայում Հայաստանը լքողների շարքը համալրվի։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20