Հայաստանի 36 համայնքներում ապրիլի 17-ին կկայանան ՏԻՄ ընտրություններ

- in Ընտրություններ
Yntrutyun

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 15-ին հերթական նիստ է գումարել։ ԿԸՀ-ն «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 36 համայնքներում 2016 թվականի ապրիլի 17-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

Ինչպես տեղեկացնում է ԿԸՀ պաշտոնական կայքը, ապրիլի 17-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների համար ձևավորված թվով 86 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 38-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 27-ական,

Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 6-ական,

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 5-ական,

«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 5-ական,

«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 5-ական:

Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել 2016 թվականի մարտի 18-ից 23-ը` մինչև ժամը 18.00-ն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20