Հայաստանն առերեսվում է ժողովրդագրական աղետին

- in Հրապարակ
Hayastan

Ողջ առաջադեմ մարդկությունն անհանգստանում է պարբերական զեկույցներից՝ այս կամ այն տեսակի բույսի կամ կենդանու անհետացման մասին, սակայն առավել քիչ անհանգստանում են ազգերի ու ժողովուրդների անհետացումից. հայ սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի խոսքերն է իր հրապարակման մեջ մեջբերում Eurasia Daily Monitor-ը։

Այնուհանդերձ, հետխորհրդային շրջանը ցույց է տալիս, որ դա կարող է պատահել նույնիսկ ավելի մեծ ազգերի հետ, որոնց բնակչությունը նվազել է որպես ծնելիության նվազող ցուցանիշի և աճող արտագաղթի ու ձուլման հետևանք։

Նման երկրներից մեկը, որը հիմա առերեսվել է ժողովրդագրական աղետի, Հայաստանն է, որի բնակչության թիվը 1991 թվականից նվազել է մոտ 1.5 միլիոնով և, ըստ կանխատեսումների, հաջորդ մի քանի տասնյակում նույնքան կկրճատվի։

Նման ցուցանիշները կասկածի տակ են դնում որպես ազգ հայերի երկարաժամկետ գոյության հարցը՝ կարծում է Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի երևանյան ինստիտուտի տնօրենը։ Նշվում է, որ Հայաստանը լքողները կազմում են Հայաստանի առավել կրթված բնակչության, քան աշխատավոր դասը։ Բացի այդ, Հայաստանն արգելափակված է մնում իր հարևան Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցով հակամարտությունում։

Պողոսյանի խոսքով՝ 1920-1991թթ. Հայաստանի բնակչությունը 880 հազարից դարձել էր մոտ 5 մլն, սակայն 1991 թվականից հետո անկում է սկսվել։ Եվ քանի որ երիտասարդներն են ամենից հաճախ լքում երկիրը, ծնելիության առաջնային տարիքի խմբերում կանանց թիվը նվազում է:

Սա արտացոլում է հնարավորությունների իրական բացակայությունը Հայաստանում՝ նշում է գիտնականը։ Հայաստանը լքելու գործում նա տեսնում է նաև հոգևոր ճգնաժամի առկայությունը, քանի որ հայերը գնալով ավելի ու ավելի են զգում, որ իրենք ու իրենց երեխաներն ապագա չունեն չհայտարարված պատերազմում գտնվող երկրում, որի կառավարությունը գրեթե ոչինչ չի անում կոռուպցիայի ու հանցավորության դեմ պայքարում։

Պողոսյանը կարծում է, որ կառավարությունը նախ պետք է ընդունի խնդրի գոյությունը, և պետք է որդեգրի ազգային հոգեբանությունը փոխելու քաղաքականություն։ Միևնույն ժամանակ կառավարությունը պետք է ճանաչի, որ տնտեսության փրկությանն ուղղված որոշ քայլեր կարող են կործանել երկրի ժողովրդագրական ապագան։ ԵՏՄ-ին միանալն, օրինակ, ավելի կհեշտացնի հայերի արտագաղթը։

Նա նշել է, որ խոսքը միայն համախառն թվերին չի վերաբերում. այլ երկրներում աշխատելու նպատակով Հայաստանից մեկնողների 55-60 տոկոսը բարձր որակավորում ունեցող մասնագետներն են։ Նա վատ համախտանիշ է համարում միտումը, որ երիտասարդների ավելի քան 40 տոկոսը հեռանում է սովորելու, աշխատելու, ապրելու կամ ամուսնանալու նպատակով։

Պողոսյանը կարծում է, որ Երևանը չի կարող արտագաղթի դադարեցման հույս ունենալ, սակայն ապագա ունենալու համար պետք է խթանի «շրջանաձև ներգաղթը»։

Բացի այդ, պետք է քայլեր ձեռնարկել 8 միլիոնանոց սփյուռքից հայերին գրավելու համար։ Նա նշել է, որ 150 հազարանոց սիրիահայ համայնքից Հայաստանը կարողացել է ընդունել միայն 7000 հայերի։ Սակայն ավելի վատն այն է, որ Հայաստանում գտնվող սիրիացիներից շատերը կիրառում են այն որպես կիսակայարան։ Գիտնականը նշում է, որ սա է Հայաստանում կյանքի իրողությունը, և որպես հետևանք բնակչության անկումը շարունակվում է։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20