Հայաստանում ավտոմեքենաների համարանիշերում կօգտագործվեն նոր տառեր

- in Հասարակություն
GAI

Հայաստանում տրանսպորտային միջոցների համարանիշերում օգտագործվող միայն «A», «C», «D», «F», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V» և «Z» տառերին կավելանան նաև «G» և «X» տառերը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 10-ի նիստի օրակարգում:

«Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Ակնկալվում է, որ որոշման նախագծի ընդունման դեպքում կբարձրանա մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20