Հայաստանում 2015-ին գրանցվել է սպառողական գների 5.6% աճ

Mterqner

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (CIA) հրապարակել է երկրների վարկանիշը՝ ըստ 2015 թվականին սղաճի մակարդակի։ Պետությունները դասավորված են գնաբարձրացման տեմպերի աճման կարգով: Այսպիսով՝ առաջին հորիզոնականներում այն երկրներն են, որտեղ արձանագրվել է գնանկում։

Առաջին հորիզոնականում Լիբանանն է, որտեղ 2015 թվականին գրանցվել է գների 3.5 տոկոսի չափով իջեցում։ Առաջատարների հնգյակում են Հյուսիսային Մարիանյան կղզիները (-2.5%), Աֆղանստանը (-1.9%), Հունաստանը (-1.4%) և Շվեյցարիան (-1.1%)։

226 երկրներից կազմված վարկանիշային աղյուսակում Հայաստանը 182-րդ տեղում է։ Մեր երկրում ԿՀՎ-ն 2015 թվականին արձանագրել է սպառողական գների 5.6 տոկոս աճ։ Իրանը 215-րդ տեղում է (15.3), Թուրքիան՝ 193-րդ (7.50), Վրաստանը՝ 157-րդ (4.1), Ադրբեջանը՝ 150-րդ (3.9)։

226 երկրներից կազմված վարկանիշային աղյուսակի վերջին տեղում Վենեսուելան է։ Ավելի վաղ երկրի տնտեսությունում արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարվել՝ ապրանքների դեֆիցիտի և գնաճի ֆոնին։ Նրանից մեկ հորիզոնականով առաջ է Ուկրաինան, որտեղ մեկ տարում սպառողական ապրանքների գները բարձրացել են 49 տոկոսով։

ԿՀՎ վերլուծաբանների գնահատմամբ՝ ԱՄՆ-ը 43-րդ տեղում է (0.2%), Ռուսաստանը՝ 216-րդ (15.4%)։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20