Հայկազ Բաղմանյանի ունեցվածքը տասնապատկվել է

- in Ով ով է ...
Haykaz Baghmanyan

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի 2015 թվականի հայտարարագիրը:

Վերջինիս կարողությունն, ըստ հայտարարագրի, բավական համեստ է: Հարկային տարվա սկզբին Բաղմանյանը հայտարարագրել է 856 հազար դրամ, որը տարեվերջին կազմել է 10 միլիոն 272 հազար դրամ: Հատկանշական է, որ վերջինիս հաջողվել է տարեվերջին մի քանի միլիոն կուտակել:

Նախորդ տարի միայն աշխատավարձից ստացած գումարը կազմել է 7 միլիոն 620 հազար դրամ: Բաղմանյանը որևէ տեսակի անշարժ գույք չի հայտարարագրել, չի հայտարարագրել նաև իրեն պատկանող «Mercedes G class»-ի ավտոմեքենան, որի կատարած խախտումներին մամուլը բազմիցս անդրադարձել է: Անժարժ գույք չեն հավատարմագրել նաև Բաղմանյանի կինն ու որդին: Վերջիններս, հետևելով գեներալ-լեյտենանտի օրինակին, նշել են միայն աշխատավարձից ստացված գումարը:  Այն Բաղմանյանի որդու դեպքում կազմել է 5 միլիոն 70 հազար դրամ, իսկ կնոջ` 1 միլիոն 625 հազար դրամ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20