Հայտնի է նռնակի պայթյունից զինծառայողի մահվան դեպքի մանրամասները

zenq

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Օհանյանի մահվան դեպքի առթիվ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, մարտի 11-ին` ժամը 15:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Դավիթի Օհայանն իրեն ամրակցված նռնակի պայթունի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է:

Հանցագործության հետքեր, այլ նյութական օբյեկտներ հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու նպատակով կատարվել են դեպքի վայրի, Սարգիս Օհանյանի դիակի արտաքին, դեպքի պահին նրա հագին եղած զրահաբաճկոնի և հագուստների զննումներ: Դրանց արդյունքները բավարար հիմքեր են տվել ենթադրելու, որ նռնակը պայթել է Սարգիս Օհանյանի գործողությունների արդյունքում: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20