ՀԷՑ-ի տեսուչների կողմից հավելագրումների կամ ԷլԷներգիայի «գողության» 24 դեպք է արձանագրվել. «Ժողովուրդ»

- in Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Անցած տարվա նոյեմբերի 1-ից, այսինքն՝ երբ փոխվեց «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերը, այս ընկերությունում ստուգումներ են սկսվել, որոնց արդյունքում տեղամասերի որոշ պետեր մեծ պարտքերի «տակ են ընկել»։

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ բազմաթիվ տեղամասերում Էլէներգիայի կորուստների կամ հավելագրումների դեպքեր են արձանագրվել։ ՀԷՑ-ի տնօրինությունը պատասխանատուներին ոչ միայն ազատել է աշխատանքից, այլ նաև պահանջել է վերադարձնել գումարները։

ՀԷՑ-ից «Ժողովուրդ»–ի հարցմանը տված մեկնաբանության համաձայն՝ 2015թ. նոյեմբերի 1-ից մինչ 2016թ. մարտի 1-ը տեղամասերի պետերի կամ տեսուչների կողմից հավելագրումների կամ ԷլԷներգիայի «գողության» 24 դեպք է արձանագրվել։ «Ընդհանուր առմամբ վերահաշվարկվել է 68.328 կվտժ էլեկտրաէներգիա։ Նշված դեպքերի առթիվ ընկերությունում իրականացվել են ծառայողական քննություններ, աշխատանքից հեռացվել է թվով 10 տեսուչ և 8 տեղամասի պետ»,– նշված է ՀԷՑ-ի պատասխանում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20