ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան դաշնակների համար խոստանում է «բերքառատ» լինել

- in Մամուլ
HYD Serzh

ՉԻ-ն գրում է. ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան դաշնակների համար խոստանում է «բերքառատ» լինել. բանն այն է, որ բացի պաշտոններից, դաշբնակները նաև կոչումներ են ստանում: Սերժ Սարգսյանը, օրինակ, մարտի 1-ին դիվանագիտական աստիճաններ է շնորհել արտաքին քաղաքականության ոլորտում աշխատող մի շարք պաշտոնյաների:

Եվ ահա, դիվանագիտական կոչում է տրվել նաև ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանին, որ հիմա Սանկտ Պետերբուրգում աշխատում է որպես ՀՀ գլխավոր հյուպատոս: Կարապետյանին տրվել է ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան::

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20