ՀՀԿ-ն աշնանը նոր ծրագիր կունենա

- in Ով ով է ...
Armen Ashotyan

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն աշնանը նոր ծրագիր կունենա: Մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մենք ստեղծում ենք կուսակցության նոր ծրագիր, ինչի համար արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում ենք ես և Մուշեղ Լալայանը»,- նշեց Աշոտյանը:

Նա հավելեց, որ կուսակցության ծրագիրը վերջին անգամ վերանայվել է 10 տարի առաջ, իսկ հիմա առաջ են եկել նոր մարտահրավերներ, իրավիճակ է փոխվել, իսկ կուսակցության ծրագիրը ոչ միայն պետք է ներկային համահունչ լինի, այլ պետք է ուրվագծի ապագան: «Մենք աշնանը կայանալիք համագումարի ժամանակ կհաստատենք կուսակցության ծրագիրը, որում պահպանվելու է մեր գաղափարական հենքը: Ծրագրի նախագիծը մինչև համագումար քննարկվելու է կուսակցության մարզային և տարածքային կառույցների հետ»,- եզրափակեց Աշոտյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20