ՀՀԿ-ում ԸՕ նախագծի հետ կապված ևս դժգոհություններ կան. «Հրապարակ»

- in Մամուլ
orensgirq

«Հրապարակ» թերթը գրում է. ՀՀԿ-ում ԸՕ նախագծի հետ կապված ևս դժգոհություններ կան, որոնք արտահայտվել են անցած շաբաթ խմբակցությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ։

Ամենախնդրահարույցը ռեյտինգային քվեարկության հետ է կապված։ Ռեյտինգայինի հավակնորդներն առաջարկել են տեսախցիկներ տեղադրել քվեների հաշվարկի ընթացքում, որպեսզի թեկնածուներն ուղիղ հետևեն հաշվարկին և արձանագրեն իրենց ձայները, ինչը դժվար թե հավանության արժանանա։

Խնդիրն այն է, որ կուսակցության վստահված անձը կամ հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամը կարող է անուշադրության մատնել, թե քվեաթերթիկի հետևում որ թեկնածուի օգտին է ձայն տվել ընտրողը։ Կարևորվելու են կուսակցությանը տրված ձայները։ Իսկ կուսակցությունները տեղամասերում միայն 1 վստահված անձ են ունենալու։ Ցուցակում 5-23 թեկնածու է լինելու, հետևաբար, վերահսկողության հարցը լուրջ է։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20