ՀՀԿ-ում «խցանում» է՝ ապագա համամասնական ցուցակի առումով. «Հրապարակ»

- in Մամուլ
AJ

«Հրապարակ» թերթը գրում է. Պարզվում է՝ առանց այն էլ ՀՀԿ փիառով զբաղվող հեռուստաընկերությունների կողքին «զտարյուն» ՀՀԿ-ական «Արարատի» ստեղծումը և «Օպոնենտ» հաղորդման հեռարձակումը, որտեղ ՀՀԿ կարկառուններն իրենց մտքի մարգարիտներն են շաղ տալիս, խիստ «հեռանկարային» նպատակներ է հետապնդում, քանի որ ՀՀԿ-ում արդեն իսկ «խցանում» Է՝ ապագա համամասնական ցուցակի առումով։

Այդ հաղորդումը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, ՀՀԿ համամասնական ցուցակը կազմելիս, ամերիկյան ոճով սկսելու է փրայմերիզների շարք, որտեղ էլ, ըստ «ասելիքի», ընտրվելու են այն ՀՀԿ-ականները, որոնք զարդարելու-նորացնելու են ապագա պառլամենտը։ Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն արդեն իսկ ուշիուշով հետևում է իր կուսակիցների գիգանտ ելույթներին, ՀՀԿ «գիգանտներն» էլ գիշերները չեն քնում, պարապում են «ասելիքի» վրա։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20