ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետի նոր թեկնածուն. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Feliks Colakyan

Արդեն մի քանի օր է, լուրեր են պտտվում, որ ՀՀ Շիրակի՝ արդեն նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, հնարավոր է, առաջիկայում նշանակվի ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետի պաշտոնում։

«Ժողովուրդ»-ը անձամբ Ֆելիքս Ցոլակյանից փորձեց պարզել, թե հնարավոր նշանակման մասին լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում։ Ի պատասխան՝ նա ասաց. «Տեղյակ չեմ։ Նման առաջարկ չեմ ստացել»։ Հարցին՝ նման առաջարկ ստանալու դեպքում կհամաձայնի, նախկին մարզպետը պատասխանեց. «Հենց առաջարկեն, առաջինը ձեզ կասեմ իմ որոշման մասին»։ Ի դեպ, Ֆելիքս Ցոլակյանն այս պահին ոչնչով չի զբաղվում և ինչպես ինքն է ասում՝ հանգստանում է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20