Հյուսիսային Կորեայի իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում պատրաստվել սովի

diak

Հյուսիսային Կորեայի կառավարությունն իր քաղաքացիներին կոչ է անում պատրաստվել սովի և տնտեսական ծանր վիճակի: 

Այդպիսի հայտարարություն է հայտնվել Հյուսիսային Կորեայի կուսակցական թերթի վերջին համարներից մեկում: Հնարավոր է՝ երկրում իրավիճակի վրա ազդել են ՄԱԿ-ի կողմից մեկ ամսից պակաս ժամանակ առաջ սահմանված աննախադեպ խիստ պատժամիջոցները, որոնք պատասխանն են այս տարվա սկզբին Փխենյանի կողմից ջրածնային ռումբի փորձարկման և հեռահար հրթիռի արձակման:

Երկիրը կարող է բախվել 90-ականների սովին, որը պայմանավորված է եղել երաշտով և խլել է մոտ 3 մլն հյուսիսկորեացու կյանք: Սակայն կառավարական ԶԼՄ-ներն իրենց ժողովրդին կոչ են անում չհուսահատվել, քանի որ հեղափոխության ճանապարհը երկար ու դժվարին է:

Այսուհետ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքի բնակիչները պարտավոր կլինեն ամեն ամիս պետական պահեստներ հանձնել մոտ 2 ֆունտ բրինձ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20