Հովիկ Աբրահամյանը չգիտի Վարդան Օսկանյանի կուսակցության հետ Ռոբերտ Քոչարյանի կապի մասին

- in Կարծիք, Պաշտոնական
Hovik Abrahamyan

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունում է կուսակցություն հիմնելու՝ Վարդան Օսկանյանի որոշումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ողջունում է ցանկացած անձի, ով ցանկություն կհայտնի կուսակցություն հիմնել:

Նա նաև ընդգծեց, որ ոչինչ չգիտի Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցության և ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կապի մասին: «Ես պարոն Ռոբերտ Քոչարյանի հետ կապի մասին ոչինչ չգիտեմ, և դա ինձ ընդհանրապես չի էլ հետաքրքրում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Վարչապետը հավելեց, որ որքան շատ լինեն կուսակցություններն, այնքան ավելի լավ կլինի ժողովրդի համար: «Որքան շատ կուսակցություններ մասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այնքան դրանք ավելի թափանցիկ և լավը կլինեն»,- եզրափակեց Աբրահամյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20