Հրանտ Բագրատյանը չիշիկ արեց Սահմանադրության վրա

- in Կեղտոտ լվացք
Hrant Bagratyan

Ազգային ժողովում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեության ծրագրի քննարկումն այսօր բուռն ընթացք ստացավ:

Ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ՏՄՊՊՀ նախագահից չեն պահանջում խորհրդարան բերել նոր Սահմանադրությունից բխող օրենսդրական փոփոխությունները. «Ի՞նչ իրավունք ունի հանրապետությունը երեք ամիս ապրի արտասահմանադրական միջավայրում: Բա ընչի՞ չեք ասում՝ Շաբոյան, էս ինչ ծրագիր ես բերել, ծրագրի հետ բերեիր օրենքների նախագծերը, որով օրենքով որոշում ենք, թե մոնոպոլիստի ձեռքից ինչքան շահույթն է, որ մուտքագրում ենք բյուջե, և բյուջեում էլ նախատեսեինք էդ եկամուտները: Չի կարելի թքել Սահմանադրության վրա, չիշիկ անել Սահմանադրության վրա, հասկանո՞ւմ եք, դաժե ձեր ընդունած Սահմանադրության վրա»:

Հրանտ Բագրատյանին նկատողություն արեց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ կոչ անելով կոռեկտ լինել. «Պարոն Շարմազանով, ընդունում եմ ձեր դիտողությունը, բայց այնքան էլ արդարացի չէ: Ես պարզապես կատակ արեցի, մի փոքր չար»:

Վարդան Այվազյանը վրդովված պատասխանեց. «Ասում եք՝ ձեր Սահմանադրության վրա ըսենց արեք, ընենց արեք: Դա մեր բոլորի Սահմանադրությունն ա, և շատ մեծ հարց ա՝ դրանից դուք շատ կօգտվեք, թե ես: Ես մեռա ձեզ ասելով, իսկականից կրակն ենք ընկել, ինչը 1993-95 թվերի հետ կապված չէ, ձեր համար սաղ աբսուրդ ա: 100 հոգով քվեարկած օրենքին ասում ես՝ աբսուրդ ա: Այսինքն՝ 100-ը սխալ է, մենակ մեջների ճիշտ դո՞ւ ես: Նախկինում որևէ առաջարկ չեք արել, հասկանում եմ, ընտրություններին մոտ է, ամեն մեկդ էլ չափարից պիտի թռնեք արդեն»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20