Հրդեհ՝ Վանաձորում գազալցակայանի գազի ճնշման համահարգում. 39-ամյա աշխատակցի վիճակը ծանր է

- in Հասարակություն

Մարտի 20-ին, ժամը 10.59-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 3-րդ թաղամասի Գր. Նարեկացու փողոցում՝ գազալցակայանում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել Գր. Նարեկացու փողոցի թիվ 67 Գ հասցեում գտնվող «Սեզամ-Գազ» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ի օժանդակ կառույցում՝ գազի ճնշման համահարգում:

Կապ է հաստատվել Վանաձորի ԲԿ հերթապահ բժշկի հետ, ով տեղեկացրել է, որ ժամը 11.00-ի սահմաններում 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով (ձեռքերի և դեմքի շրջանում) իրենց մոտ է հոսպիտալացվել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչ, «Սեզամ-Գազ» ՍՊԸ-ի աշխատակից՝ 1977 թ. ծնված Ա.Մ.-ը: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր կայուն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.13-ին, մարվել՝ 11.25-ին: Այրվել են շինության առաստաղի փայտե կառուցատարրերը՝ 50 քմ և կենցաղային իրեր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20