Ձևավորված 28 ընտրատեղամասերից 9-ում Սասուն Միքայելյանը կարողացել է նշանակումներ անել. «Հրապարակ»

- in Մամուլ
Sasun Mikayelyan

«Հրապարակ» թերթը գրում է. Նախօրեին լուրեր էին շրջում, որ ՀԱԿ-ը, այնուամենայնիվ, ընդառաջել է «Քաղաքացիական պայմանագրի» դիմումին և Հրազդանում հանձնաժողովների իր տեղերը տրամադրել է Սասուն Միքայելյանին։

ՔՊ-ից տեղեկացանք, որ այս լուրերը մասամբ են համապատասխանում իրականությանը։ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ձևավորված 28 ընտրատեղամասերից 9-ում Սասուն Միքայելյանը կարողացել է նշանակումներ անել։ Թե ինչ ճանապարհով, չմանրամասնեցին։ Իսկ այս ընտրություններում ՀԱԿ-ի պահվածքի հետ կապված ընդհանրական գնահատականներ «Քաղաքացիական պայմանագիրը» կտա ընտրությունների ավարտից հետո։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20