Մեր օրերում տղամարդիկ ավելի հաճախ են արտասվում, քան նախկինում

- in Հասարակություն
Jamanak mard

Universal Channel հեռուստաալիքի պատվերով անցկացված հարցման արդյունքում մասնագետները նկատել են, որ ժամանակակից տղամարդիկ հասարակական վայրերում իրենց հայրերից կրկնակի հաճախ են արտասվել։ Այս մասին հայտնում է The Hindustan Times-ը՝ նշելով, որ հարցմանը մասնակցել է 2000 մարդ։

Միջին տարիքի տղամարդիկ մյուսների ներկայությամբ արտասվել են մոտ 14 անգամ, իսկ ավագ սերնդի ներկայացուցիչները՝ ընդամենը 5։ Երիտասարդ մասնագետները ոչ միայն չեն ամաչել իրենց արցունքներից, այլև արտասվել են դատարկ բաների համար։ 10 կամավորից 8-ը չեն կարողացել զսպել իրենց արցունքները հուզիչ հեռուստահաղորդում դիտելիս։

Հոգեբանները կարծում են, որ ժամանակակից հասարակությունը սկսել է ներողամտորեն վերաբերվել հասարակական վայրերում արցունքներին։ Շատերը, սակայն, վախենում են, որ իրենց վրա կծիծաղեն։ Հեռուստաշոուների վրա մարդիկ ավելի հաճախ են լացում, քանի որ դրանք, ի տարբերություն իրական վիճակների, առաջ չեն բերում հակասական զգացմունքներ, օրինակ՝ մեղքի, ափսոսանքի, ցասման զգացում։ Հենց այդ զգացողություններն են մարդկանց ստիպում զսպել արցունքները կյանքի դժվարին իրավիճակներում։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20