Մթերքներ, որոնք անհրաժեշտ է ուտել գարնանը

mterq

Կաթնամթերք

Կաթնամթերքը ոչ միայն օգնում է նորմայի մեջ պահել աղիքային միկրոֆլորան, այլև А վիտամինի պարունակության շնորհիվ պաշտպանում է թոքերը: Այն կալցիումի աղբյուր է:

Լոբազգիներ

Բոլոր լոբազգիները հարուստ են ոչ միայն սպիտակուցով, այլև այլ օգտակար նյութերով: Ոլոռը պարունակում է շատ հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը: Լոբին մագնեզիումի և В խմբի վիտամինների հարուստ աղբյուր է, որոնք օգնում են պահպանել նյարդային համակարգը և պայքարում են սթրեսի դեմ:

Կաղամբ

Կաղամբը հարուստ է С վիտամինով, բջջանյութի աղբյուր է, որն անհրաժեշտ է լավ մարսողության համար:

Հազար

Հազարը և ընդհանրապես կանաչեղենը հարուստ է քլորոֆիլով, հակաօքսիդանտներով, վիտամիններով, օգտակար միկրոտարրերով:

Բողկ

Բողքը, բացի С վիտամինից, պարունակում է В խմբի վիտամիններ, երկաթ, կալիում, հարուստ է ֆիտոնցիդներով, որոնք օգնում են խուսափել գարնանային մրսածությունից:

Լոլիկ

Լոլիկն ունի հզոր հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններ, ամրացնում է նյարդային համակարգը, օգնում պայքարել գերհոգնածության դեմ:

Հյուսիսային ծովերի յուղոտ ձուկ

Ձուկը օմեգա-3 ճարպաթթուների գլխավոր աղբյուր է, ընդ որում՝ որքան ավելի հյուսիսային է դրա բնակության վայրը, այնքան ավելի մեծ է օգտակարությունը: Սաղմոնը, սարդինան և ծովատառեխն օգնում են ոսկորների և ատամների ամրացմանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20