Միհրան Պողոսյանը հանդիպել է Մայքլ Ջեկսոնին

- in Պաշտոնական
Mihran Poghosyan

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը մարտի 9-ին Բիրմինգեմում հանդիպել է Անգլիայի Բարձր Դատարանի հարկադիր կատարման ասոցիացիայի նախագահ Մայքլ Ջեկսոնի հետ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են երկու երկրների գործընկեր ծառայությունների  աշխատանքը կարգավորող իրավական ակտերը, քննարկվել են գործընկեր ծառայությունների միջև համագործակցության խորացման և ըն դլայնման հնարավորությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և Անգլիայի Բարձր Դատարանի նախագահի կողմից երկկողմանի աշխատանքային այցերի կազմակերպման համաձայնություն է ձեռք բերվել՝ առավել մանրամասն ուսումնասիրելու պարտապանի իրավունքների երաշխիքների ապահովման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման համակարգերը երկու երկրներում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20