Մհեր Սեդրակյանի հարցը հասավ էթիկայի հանձնաժողով

Mher Sedrakyan

Լրագրողական երեք կազմակերպություններ երկուշաբթի օրը դիմել են Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) կողմից լրագրողին հայհոյելու դեպքի վերաբերյալ, որպեսի հանձնաժողովը պարզի՝ արդյո՞ք պատգամավորը խախտել է էթիկայի նորմը:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է լրագրող Լիլիթ Լալայանը՝ նշելով, որ հանձնաժողով են դիմել «Մեդիա և իրավունք», «Ազատ լրագրողների ասոցիացիա» և «Լրագրողների միավորում» ՀԿ-ները:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը ԱԺ-ի փետրվարի 19-ի արտահերթ նիստի ժամանակ լրագրողներին «նախիր» էր անվանել, որից ետո հայհոյել էր իրենից պարզաբանում խնդրող լրագրողին:

«Նշել ենք միայն հայհոյելու փաստը, որովհետև նախիր ասելու փաստն ըստ էության տեսանյութերում չկար: Հիմք ենք ընդունել «Ա1+» հեռուստաընկերության youtube-ի ալիքի տեսանյութը, որտեղ Մհեր Սեդրակյանը հայհոյել է: Այդ տեսանյութն ենք հիմք ընդունել որպես ապացույց»,- ասաց Լիլիթ Լալայանը՝ դժգոհելով, որ հանձնաժողվ ներկայացված դիմումի ձևն իրենց չի հաջողվել գտնել ԱԺ-ի կայքում, քանի որ դիմումի օրինակելի ձևը հանվել է խորհրդարանի կայքից: Լրագրողի խոսքով՝ ինքը նախկինում էլ էր դիմել էթիկայի հանձնաժողով և, բարեբախտաբար, այդ դիմումի օրինակը եղել է իր մոտ, որն էլ լրացնելով դիմել են հանձնաժողով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20