Յանուկովիչի նախկին խորհրդականը՝ Թրամփի օգնական

- in Ընտրություններ
Donald Tramp

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ստացել է ամերիկացի, քաղաքական ոլորտի հայտնի տեխնոլոգ Փոլ Ջոն Մանաֆորթի աջակցությունը։

Ինչպես գրում է The New York Times-ը՝ Թրամփը դիմել է նրա օգնությանը՝ ստանալու ամռանը Քլիվլենդում կայանալիք Հանրապետական կուսակցության համագումարի պատվիրակների աջակցությունը։ Հենց այնտեղ հայտնի կդառնա նախագահական ընտրություններում հանրապետականների պաշտոնական թեկնածուի անունը։

Մանաֆորթը 1976 թվականին եղել է Ջերալդ Ֆորդի նախագահական ընտրարշավի խորհրդականը՝ Ռոնալդ Ռեյգանի դեմ նրա պայքարում։

1980 թվականին եղել է Ռեյգանի արշավի խորհրդականը։ 1988 և 1996 թվականներին նա աչքի է ընկել Ջորջ Բուշի և Բոբ Դոուլի շտաբներում։

Վերջին տարիներին Մանաֆորթը հանդես է կել միջազգային քաղաքական խորհրդականի դերով, մասնավորապես եղել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ավագ խորհրդականը։

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենա 2016 թվականի նոյեմբերի 8-ին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20