Նազարբաևի կուսակցությունը 82 տոկոս է հավաքել

- in Ընտրություններ

Ղազախստանում մարտի 20-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող «Նուր Օթան» կուսակցությունը:

Ըստ էքզիթ-փոլի արդյունքների, նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կուսակցությունը ստացել  է 82%: Խորհրդարան են անցել նաև Ղազախստանի կոմունիստական ժողովրդական կուսակցությունը, որը ստացել է 7.17% և Ղազախստանի դեմոկրատական կուսակցությունը, որը ստացել է քվեների 7.22%-ը: Ղազախստանում ընտրելու իրավունք ունի մոտ 9.8 միլիոն մարդ, որից քվեարկությանը մասնակցել է 77.1%-ը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20