Նախկին լրագրողներ, այժմ պատգամավորների միջև խանդն ու մրցակցությունը շարունակվում է ԱԺ-ում

- in Մամուլ
Naira Zohrabyan

«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. Նախկին լրագրողներ, այժմ՝ ԱԺ պատգամավորներ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի և ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանի միջև շարունակվում է խանդն ու մրցակցությունը: Դա երևաց նաև նախօրեին՝ ԱԺ-ում նոր ԸՕ նախագծի շուրջ քննարկումների ժամանակ:

Ն. Զոհրաբյանը դահլիճ մտավ ուշացած, և քանի որ ԱԺ-ում իր հիմնական տեղը զբաղված էր, նստեց կառավարությանը հատկացված հատվածում՝ վարչապետի աթոռին:

Լրագրողներին էլ արագ որսալով պահը, տեսախցիկներն ուղղեցին Զոհրաբյանի ուղղությամբ: Սա տեսնելով, մի քիչ հեռու նստած Մարգարիտ Եսայանն արագ փոխեց իր տեղն ու ինքն էլ նստեց կառավարության հատկացված վայրում՝ Զոհրաբյանի թիկունքում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20