ՆԱՏՕ-ի երկրները վճռականորեն դատապարտել են Բրյուսելի ահաբեկչությունները

- in Միջազգային
Nato

ՆԱՏՕ-ի անդամ-երկրները դատապարտել են ահաբեկչությունները Բրյուսելում և հայտարարել են, որ վճռականորեն են տրամադրված ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին ասվում է Հյուսիսատլանտյան խորհրդի՝ ՆԱՏՕ-ի երկրները միավորող դաշինքի քաղաքական բարձրագույն մարմնի հայտարարության մեջ:

«Մենք ամենավճռական ձևով դատապարտում ենք ահաբեկչությունները Բրյուսելում: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, վիրավորներին, բոլորին, ովքեր տուժել են»,- նշվում է հայտարարության մեջ:

Նրանք նշել են, որ Բրյուսելը «ամբողջ Եվրոպայի խորհրդանիշն է՝ ազատ և խաղաղ»:

«Մենք մեր արժեքները կպաշտպանենք նրանց անսիրտ գործողություններից, ովքեր ուզում են դրանց հարվածել: Մենք տրամադրված ենք վճռական գործելու ահաբեկչությանը հաղթելու համար»,- հայտարարել է Հյուսիսատլանտյան խորհուրդը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20