ՆԱՏՕ-ն ու Ադրբեջանը քննարկել են ԼՂ-ի հարցը

- in Միջազգային
Nato

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի պատվիրակությանը, որը գլխավորել է ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի վերափոխման հարցերով տեղակալ, գեներալ Միրկո Զուլիանին։ 

Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի ու Ադրբեջանի փոխհարաբերությունները, տարածաշրջանի ռազմաքաղաքական դրությունը, Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող դրությունը։

Կողմերը քննարկել են համատեղ միջոցառումներ ու դասընթացներ անցկացնելու, ինչպես նաև փորձի փոխանակման հարցերը։ Զուլիանիի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Ադրբեջանի ռազմածովային ուժերի բազա։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20