Նարինջի կեղևի օգտակար հատկությունները

Bzhishk

Նարնջի կեղևը բարելավում է մարսողությունը և գեղեցկացնում մաշկը, բարձրացնում է նաև մաշկի տոնուսը: 

Նարնջի կեղևը գործում է որպես բնական սպիտակեցնող միջոց, օգնում է պահպանել մաշկի առաձգականությունը և վերադարձնում է բնական փայլը, մաշկն ազատում սև կետերից և այլ թերություններից:

Գեղեցիկ մաշկ ունենալու համար անհրաժեշտ է նարնջի կեղևը չորացնել արևի տակ, աղալ և փոշին օգտագործել տարբեր դիմակներ պատրաստելու համար:

Այն նաև հիանալի կերպով սպիտակեցնում է ատամները և ազատում դեղին շերտից: Անհրաժեշտ է օրը 2 անգամ 2-3 րոպեով ատամները շփել թարմ կեղևով, ապա բերանը ողողել գոլ ջրով: Կարելի է նաև չորացրած կեղևներից պատրաստված փոշին խառնել ատամի մածուկին և դրանով մաքրել ատամները:

Այն նաև օգնում է նիհարել, նվազեցնում արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը, բարելավում մարսողությունը: Դրա համար չորացած կեղևներից պատրաստում են թեյ և խմում օրը 2 անգամ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20