Ներգաղթյալներն իրենց խաբված են զգում Եվրոպայի կողմից

- in Մամուլ, Սոցիալական
Migracia

Ներգաղթյալները կարծում են, որ Թուրքիայի հետ գործարքի գնալով՝ Եվրոպան դավաճանել է իրենց: Այս մասին գրում է The New York Times-ը։

Ինչպես նշում է պարբերականը՝ Եվրոպայի համար Թուրքիայի հետ համաձայնագիրը դարձել է հիանալի հնարավորություն՝ հաղթահարելու միգրացիոն ճգնաժամը, իսկ Թուրքիան համաձայնագրի շնորհիվ կարժանանա վիզային սահմանափակումների վերացման, ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների արագացման ու ֆինանսական հատկացումների։

Սակայն Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից և այլ երկրներից ժամանած հազարավոր ներգաղթյալների համար համաձայնագիրը դարձել է լիարժեք հիասթափություն, քանի որ Եվրոպան նրանց վերջին հույսն էր՝ գրում է թերթը։ Նրանց տեսանկյունից՝ Եվրոպայի վարքը նման էր դավաճանության։

«Մենք ունեինք մեկ դուռ, իսկ այժմ այն շրխկացրեցին»,- ասել է սիրիացի Իսսի Ադամը, ով մի քանի օր առաջ ժամանել էր Եվրոպա, սակայն վերադարձվել է Թուրքիա՝ նույնիսկ նշանակետին չհասնելով։

Այժմ ներգաղթյալները ստիպված են իրենց ապագայի մասին մտածել Թուրքիայում, որը գնալով ավելի վտանգավոր է դառնում։ Սիրիացիներին մնում է հուսալ, որ Թուրքիան Եվրոպայից ստացած միլիարդները կծախսի իրենց պատշաճ օգնություն ցուցաբերելու վրա։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20