Ներիշխանական խոհանոցում թեժ է. Իշխանը դեմ է

- in Մամուլ
Ishxan Zaqaryan

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Ներիշխանական խոհանոցում թեժ է: «ՀԺ»-ն հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ իշխանության ամենավերին օղակներում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը:

Նույն աղբյուրները հայտնում են, որ Զաքարյանը կտրականապես դեմ է Քուվեյթ տեղափոխվելուն և մասնավոր քննարկումների ժամանակ ասել է, թե դիմում կգրի ու կմնա Հայաստանում:

Մեզ հայտնի դարձավ, որ հիմա էլ քննարկվում է Օդեսայում ՀՀ հյուպատոս Գեորգի Մուրադյանին Քուվեյթում ՀՀ դեսպան նշանակելու հարցը: Վերջինս, ի դեպ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմի ներկայացուցիչ է համարվում և հասցրել է հյուպատոս աշխատելու շրջանում մի քանի սկանդալային պատմություննների մեջ ընկնել:

Իսկ Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, ամենայն հավանականությամբ, դեսպան կնշանակվի Հունաստանում: Այս պահին կարծես թե միանշանակ է, որ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նշանակվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: ՎՊ-ն, սակայն, կկոչվի Հաշվեքննիչ պալատ և կունենա բոլորովին այլ ֆունկցիաներ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20