Նիկոլենք բռնել են արևմտամետ ուժ դառնալու ճանապարհը

- in Մամուլ
Nikol Pashinyan

«Իրատես de facto» թերթը գրում է. Ասում են, թե «Քաղաքացիական պայմանագրի» համար աշխարհաքաղաքական կողմնորոշման «իքս» ժամը հասունացել է։

Նիկոլ Փաշինյանը, ով մինչ այդ հայտնվում էր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան միջոցառումների առաջին շարքերում, «ընկերություն» անում ռուսոֆիլ «Ալյանսի» ու նրա լիդերի հետ, այժմ արդեն, երբ պառակտման շեմին են հայաստանյան արևմտամետ ուժերը, և մեկը մյուսի նկատմամբ ահավոր «լիչնիյ նեպրիյազն» ունի, Նիկոլենք բռնել են բացահայտ արևմտամետ ուժ դառնալու ճանապարհը, որպեսզի Արևմուտքը թե ֆինանսական, թե մնացյալ «խաղադրույքները» դնի իրենց վրա։ Սա ՔՊ-ին անհրաժեշտ է, առաջին հերթին, Հրազդանի ընտրություններում, մի քանի անգամ այդ ընտրություններում պարտված Սասուն Միքայելյանի հաղթանակն ապահովելու համար, որպես խորհրդարանական ընտրությունների լուրջ փորձաքար:

Ասում են նաև, թե Հրազդանի ընտրություններում Նիկոլենք կիրառելու են նաև լրջագույն արևմտյան քաղտեխնոլոգիաներ` վերջնականապես հիասթափեցնելով իրենց ռուս «պարտնյորներին», որոնք հենց ամենասկզբից էլ չէին հավատում Նիկոլենց ռուսասիրությանը` հաշվի առնելով համակիրների հակապուտինյան մեծ ակտիվությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20