Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ծառուկյանի մարզպետ փեսայի հետ

- in Հասարակություն
Nikol Pashinyan

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Այսօր Հրազդանում հանդիպում ունեցա Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ:

Քննարկեցինք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում օրենքի պահպանության եւ օրինականության ապահովման հետ կապված հարցեր:

Մարզպետը վստահեցրեց, որ իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ կանի նշված խնդիրը լուծելու համար:

Նույնը վստահեցրեցի ես՝ որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի ընտրական շտաբի պետ եւ ԱԺ պատգամավոր»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20