Նորաթուխ պատգամավորին դուր չի եկել օրենսդիր աշխատանքը. «Հրապարակ»

- in Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. ՀՅԴ նորաթուխ պատգամավոր Կարեն Շախմուրադյանին թերևս դուր չի եկել օրենսդիր աշխատանքը, նա արդեն երկու օր է՝ ժամը 12։00-ի գրանցումից հետո խրամատը վազքով լքողներից առաջ է «թռնում» դահլիճից։

Ընդհանրապես, ՀՀԿ-ի հետ կոալիցիայից հետո ՀՅԴ-ական պատգամավորները երկար չեն մնում ԱԺ դահլիճում։ Ի դեպ, խորհրդարանում դեռևս ընդդիմադիր կարգավիճակը պահպանող դաշնակցականներն իրենց պահվածքով արագությամբ նմանվեցին իշխանության ներկայացուցիչներին։ ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը երեկ հրաժարվել է մեր լրագրողի հարցերին պատասխանել՝ նրան ուղղորդելով մամլո խոսնակի մոտ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20