Նորմալ ճնշումը նույնպես կարող է վտանգավոր լինել. Շները օգնում են իջեցնել ճնշումը

Bzhishk

Աշխարհի սրտաբանները անհանգստացած են այն բանից, որ սիրտ-անոթային հիվանդությունները վերջին տարիներին նշանակալիորեն «երիտասարդացել են»:

Դրա պատճառները ստանդարտ են` սխալ սնունդ, կասկածելի էկոլոգիական իրավիճակ, ֆիզիկական շարժումների պակաս, սթրեսի բարձր մակարդակ: Արդյունքում օրգանիզմը ստիպված է գործել հնարավորությունների վերին սահմանում, ինչը հանգեցնում է վաղաժամ հյուծման և համակարգի խափանման:

Հետազոտությունների արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ հարկավոր է իջեցնել ճնշումը, եթե նույնիսկ այն նորմալ է: Դա նշանակալիորեն նվազեցնում է ինֆարկտի, կաթվածի, սրտի անբավարարության հետ կապված ռիսկը: Սակայն դա պետք է անեն ծխողները, շաքարախտով հիվանդները, տարեց մարդիկ, խրոնիկական սթրես տանողները և շատ հիվանդություններ ունեցողները, բայց անպայման բժշկի հսկողությամբ:

Կենդանիները օգնում են ազատվել սթրեսից և հանել աշխատանքային օրվա լարվածությունը: Գիտնականները որոշել են պարզել, թե տնային կենդանիներից որն է հանդես գալիս որպես կատարյալ հակասթրեսային միջոց:

Կամավորների խումբը բաժանել են երեք ենթախմբի: Չափելով նրանց ճնշումները և սրտի հաճախականությունը՝ առաջին խմբին տվել են շներ, երկրորդին՝ կատուներ, իսկ երրորդ խումբը մնացել է առանց կենդանիների: Բոլոր կամավորները պետք է երեք դատավորների առաջ երգեին, ինչը ուժեղ սթրես է առաջացնում:

Արդյունքում երրորդ խմբում սրտի զարկերը արագացել են 14%-ով, իսկ ճնշումը բարձրացել է 9%-ով: Իսկ կենդանիներ ունեցող խմբերում սրտի զարկերը արագացել են միայն 7%-ով: Եթե մարդուն թողել են խաղալու շան հետ, նրա ճնշումը իջել է 6%-ով, իսկ կատուները ճնշումը իջեցրել են 2.2%-ով: Այսինքն՝ շներն ավելի օգտակար են եղել սիրտ-անոթային համակարգի համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20