«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը առաջիկայում պաշտոնանկ կարվի. «մեղավորը» Գասպարին է. «Հրապարակ»

- in Մամուլ
Vardges Gaspari

«Հրապարակ» թերթը գրում է. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ծավալված վերջին իրադարձությունները, մասնավորապես՝ ակտիվիստ Վարդգես Գասպարիի այնտեղ հայտնվելն ու բերդի իրականությունը ներկայացնելը, վատ է անդրադառնալու ՔԿՀ պետի՝ Ռուբեն Ստեփանյանի վրա, որն ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ բարեկամական կապ ունի։

Ասում են՝ այս անգամ «գեներալ» թիկունքը չի օգնի։ Նրան առաջիկայում հնարավոր է պաշտոնանկ անեն։ Որպես պոտենցիալ փոխարինող՝ շրջանառվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, «Աբովյան» ՔԿՀ նախկին պետ Արսեն Աֆրիկյանի անունը, որը նաև Տարոն Մարգարյանի ազգականն է։ Նա նախկինում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ էլ է եղել և պաշտոնից ազատվելու դիմում է գրել ցմահ ազատազրկման դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանի և Մհեր Ենոքյանի փախուստից հետո:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20