Շախմատ խաղացեք …

- in Հրապարակ

Վերջին տարիներին իշխանությունում գտնվողներից շատերին թվում է, թե իշխանավորի անելիքը տուն պահելն է, գերդաստանին թև ու թիկունք լինելն է, արտերկրներում շրջագայելն է, հարսանիքներում պարելն է և վերջապես Դուբայում կամ Մոնակոյում հանգստանալն է:

Սակայն իրողությունն այն է, որ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե երբ է բարձրագույն իշխանությունը իշխանական կարուսելից ոմանց իջեցնելու, իսկ մյուսներին՝ տեղավորելու: Այս օրերին մի մասը իջնում են, իսկ մյուսները բարձրանում…

Նոր սահմանադրության կիրարկման նախաշեմին բարձրագույն իշխանությունը լրջորեն ուսումնասիրում է իշխանավորների ներկայացրած հայտարարագրերը, նրանց գերդաստանների կադրային բանկը, հյուրախաղերի արդյունքները, հանգստի կազմակերպման ձևերը, գրագիտության աստիճանը և ինչու չէ նաև ստվերային հայտարարագիրը:

Բնականաբար հարց է ծագում՝ արդյո՞ք նպատակահարմար է ներկայացված հայտարարագրով անձին պահել իշխանությունում և վերարտադրել գերդաստանի սերնդափոխությամբ:

Եվ ահա այստեղ օգնության է գալիս հնագույն խաղը՝ շախմատը…

Մաթեմատիկայում գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, իսկ կառավարման համակարգում իշխանավորների տեղափոխությունից գումարը փոխվում է: Այնպես որ մաթեմատիկայի ոսկե կանոնը հասարակական հարաբերություններում և հատկապես մեր իրականությունում այնքան էլ կիրառելի չէ: Սա իմիջիայլոց…

Իրավիճակն այնպիսին է, կարծեք թե ժողովրդավարությունը հայտնվել է օլիգարխիկ գերդաստանների ճիրաններում: Գուցե հենց այդ է պատճառը, որ սոցիալական բևեռացումը գնալով խորանում է…

Ժողովրդավարությանը անհրաժեշտ են ոչ միայն դիտորդական առաքելություններ, այլ շտապ օգնություն և վերջ:

Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20