Շույգուի ինքնաթիռը Կալինինգրադ թռիչքի ճանապարհին ուղեկցել են ՆԱՏՕ-ի կործանիչները

Inqnatir

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շույգուի ինքնաթիռը դեպի Կալինինգրադի մարզ թռիչքի ընթացքում ուղեկցել են ՆԱՏՕ-ի կործանիչները եւ ռուսական Սու-27-երը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, նախարարի ինքնաթիռին ուղեկցող ռուսական ծովային օդուժի Սու-27-երից մոտավորապես 2 կիլոմետր հեռավորության վրա թռչում Էին ՆԱՏՕ-ի Eurofighter Typhoon կործանիչները:

Դաշինքի ինքնաթիռները չեն փորձել մոտենալ պաշտպանության նախարարի օդանավին, նշում Է ՏԱՍՍ-ը:

Մարտի 28-ին Սերգեյ Շոյգուն Կալինինգրադի մարզում ստուգելու Է մարտական պատրաստության կազմակերպումը եւ մի շարք օբյեկտների շինարարության ընթացքը ռուսական խմբավորման զորամիավորումներում ու զորամասերում:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.